Լրահոս

23.12.2019 11:57


Լոռու մարզում 51-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին ու խանութի պատին. կան վիրավորներ

Լոռու մարզում 51-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին ու խանութի պատին. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և բախվել ծառին ու խանութի պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրր մարզի բնակիչ 44-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը