Լրահոս

24.12.2019 13:15


Բախվել են 33–ամյա վարորդի Opel-ը, 35-ամյա մոտոցիկլավարի մոտոցիկլը. հնդիկ մոտոցիկլավարը մահացել է. կա վիրավոր

Բախվել են 33–ամյա վարորդի Opel-ը, 35-ամյա մոտոցիկլավարի մոտոցիկլը. հնդիկ մոտոցիկլավարը մահացել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմամց բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է, իսկ Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը