Լրահոս

24.02.2011 12:34


Տիգրան Կարապետյան. «Մենք իշխանություններին կարմիր քարտ ցույց կտանք»

Տիգրան Կարապետյան. «Մենք իշխանություններին կարմիր քարտ ցույց կտանք»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը անդրադարձել է Մատենադարանի մոտ փետրվարի 28–ին` ժամը 15։00–ին կայանալիք իրենց հանրահավաքին և նշել, թե ի զարմանս շատերի` այն մարդաշատ է լինելու։

–Երբ փետրվարի 15–ին մենք որոշեցինք մեր համաժողովը դուրս բերել փողոց, որովհետև դահլիճի համար մեզնից պահանջեցին 10 մլն, ոմանց թվաց, թե ժողովուրդը նվազել է։ Ո՛չ, ժողովուրդը չի կարող նվազել. արդարության շուրջը միշտ կլինի ժողովուրդ, որովհետև խնդիրը Կարապետյանինը չէ՝ ո՛չ աթոռակռիվ եմ տանում, ո՛չ էլ նախագահի կռիվ, այլ արդարության կռիվ ենք տանում ու կտանենք մինչև վերջ,–ասել է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ իրենց կարելի է միայն մեկ ձևով հանդարտեցնել՝ ոչնչացնելով։

–Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք հայ մարդկանց ուզում են ոչնչացնել, ուրեմն թող ոչնչացնեն։ Մենք պատրաստ ենք դրան ու ոչ էլ վախենում ենք որևէ մեկից,–ընդգծել է նա։

Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ ինչպես և նախապես է ասվել, եթե մինչև փետրվարի 28–ը իշխանությունները չկատարեն «Ժողովրդական» կուսակցության կողմից ընդունված հայտարարագրի 18 կետանոց պահանջները, ապա հանարահավքի ժամանակ նրանց կարմի քարտ ցույց կտրվի։

–Մենք  ցանկանում էին համագործակցություն իշխանությունների հետ հանուն ժողովրդի, սակայն ոնց տեսնում ենք, չկան իշխանությունների կողմից քայլեր, ուստի մենք պատրաստում ենք մեր կարմիր քարտերը։ Մենք  կպահանջենք արտահերթ ընտրություններ։ Ի տարբերություն ՀԱԿ–ի՝ մենք սկզբում պահանջում ենք խորհրդարանական, հետո նախագահական ընտրություններ։ Գուցե ՀԱԿ–ը միանգամից իրեն նախագահ է ճանաչում, դրա համար էլ սկզբում նախագահական են պահանջում,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը