Կարծիք

25.12.2019 12:09


Մարգարիտա Սիմոնյանը՝ մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը, միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հայտարարությանը

Մարգարիտա Սիմոնյանը՝ մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը, միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հայտարարությանը

Մարգարիտա Սիմոնյան․ մոլորակի ամենաազդեցիկ կանանցից մեկը Forbes-ի վարկածով։ Նրան համակ ուշադրության կենտրոնում են պահում աշխարհի բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները՝ BBC, Times, New York Times, CNN և այլն։ Միայն Թվիթերում 556 000 հետևորդ ունի, ավելին, քան շատ երկրների ղեկավարներ ու գործիչներ։ Մշտապես հետևում է հայաստանյան իրադարձություններին։ Մարգարիտա Սիմոնյանը միացել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին հայտարարությանը։ Իր ամենօրյա կարևոր աշխատանքում չի էլ նկատում Հայաստանում ֆեյքերի գրոհը։

Նախագահ Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո հետևողականորեն թիրախավորվել է հակաքարոզչության նկատառումներով, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո հայտարարել է քաղաքականություն վերադարձի մասին և անմիջապես էլ կալանավորվել անհիմն մեղադրանքով։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։

#ՈչԱտելությանԽոսքին

#Հարգումենք

Իրինա Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը