Կարծիք

25.12.2019 15:57


Հունվարի 1-ից մենք՝ «պիցցայակերներս», Փաշինյանի ջանքերով հնարավորություն կստանանք «պիցցայակեր» ասողներին, օրինակ, «հոթ-դոգաֆիլ, հոթ-դոգակեր» անվանել

Հունվարի 1-ից մենք՝ «պիցցայակերներս», Փաշինյանի ջանքերով հնարավորություն կստանանք «պիցցայակեր» ասողներին, օրինակ, «հոթ-դոգաֆիլ, հոթ-դոգակեր» անվանել

Եկել է անկեղծության պահը։ Եվ պետք է խոստովանեմ, որ շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Շնորհակալ եմ այն բանի համար, որ եթե այժմ իշխանության հասցեին քննադատություն հնչեցնողներին անվանում են «պիցցայակերներ» (արդեն անկախ նրանից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի աջակիցն ես, թե ոչ), ապա հունվարի 1-ից էլ մենք՝ «պիցցայակերներս», Փաշինյանի ջանքերով հնարավորություն կստանանք «պիցցայակեր» ասողներին, օրինակ, «հոթ-դոգաֆիլ, հոթ-դոգակեր» անվանել։

Եվ այսպես, հազարավոր տարիների պատմություն ունեցող, քրիստոնեությունն առաջինը ընդունած, մշակույթի գլուխգործոցներ ստեղծած ազգս կբաժանվի պիցցայակերների և հոթ-դոգակերների։

Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ։

***

Երբ իշխանության ես գալիս մի երկրում, որը գոնե ֆորմալ առումով ժողովրդավարական երկիր է, պետք է միշտ հիշել, որ ամեն 4-5 տարի ընտրություններ են անցկացվում։ Եվ եթե անցած ընտրությունների ժամանակ ստացար 80%-ից ավել ձայն, ապա դա չի նշանակում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ կկարողանաս ապահովել նույն արդյունքը։ Մանավանդ, երբ տնտեսական հրաշքի նշաններ չկան։ Իսկ հացն ապահովել ունակ չլինելու պայմաններում հույսը դնել միայն տեսարանների վրա, մեղմ ասած, անհեռատես է, քանի որ թե՛ տեսարանները, և թե՛ մարդկանց համբերությունը սահմանափակ են։

Ուստի երկրի ներսում, պատկերավոր ասած, թշնամիներ ստեղծելը կարող է շատ թանկ նստել ընտրությունների ժամանակ, քանի որ սիտուատիվ գործողությունների արդյունքում է՛լ ավելի է ընդլայնվում ու հմախմբվում ընդդիմադիր դաշտը, և է՛լ ավելի է նոսրանում գործընկերների ու համախոհների օղակը։

Դե, իսկ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի հասարակության համախմբման և համերաշխության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին խոսելը, երեի թե, անգամ ավելորդ է։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը