Լրահոս

25.12.2019 17:05


Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու մարդատար Богдан-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կան վիրավորներ (տեսանյութ)

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու մարդատար Богдан-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կան վիրավորներ (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Աբովյան-Ակունք գյուղամիջյան ճանապարհի Ակունք գյուղի սկզբնամասում բախվել են թիվ 267 երթուղին սպասարկող Богдан մակնիշի 3492 Լ համարանիշի մարդատար ավտոբուսն ու Mercedes մակնիշի 36 QG 698 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ակունք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Mercedes-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում տեղադրված երկաթե սյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը