Քաղաքական

25.12.2019 17:38


Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. փաստաբան

Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. փաստաբան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նա ասաց, որ Թավադյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է, եւ հույս ունեն, որ 20 ժամվա ընթացքում կլինի որոշումը։

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից համարվող Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։

Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Այս խորագրի վերջին նյութերը