Քաղաքական

26.12.2019 16:25


Արմեն Թավադյանը կալանավորվեց (տեսանյութ)

Արմեն Թավադյանը կալանավորվեց (տեսանյութ)

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ ապօրինի ճանաչել Թավադյանի ձերբակալությունը:

«Առ այսօր որևէ ինֆորմացիա չենք ստացել քննիչից, թե ինչ է արել պարոն Թավադյանը, որ մեղադրվում է այս արարքի մեջ։ Հիմքեր նշված չեն, մեկ անձի կիսատ-պռատ ցուցմունքներ են, ընդ որում, դրա մի մասը փակված է, մի մասը փակված չէ, որի դեմ առարկություն ներկայացրինք, որ այս որակի նյութով չի կարելի մարդուն կալանավորել»,-նիստից հետո լրագրողներին ասել էր Հովհաննես Խուդոյանը։

«Քննինչն իր կողմից կազմված փաստաթուղթը ներկայացրել է որպես կալանավորման հիմաք, որևէ ապացույց չի ներկայացրել։ Չկա որևէ ապացույց»,-ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ ամբողջ գործը կառուցված է մեկ անձի ցուցմունքի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը