Կարծիք

26.12.2019 15:56


Ցուցափեղկային նախագահը․ նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը

Ցուցափեղկային նախագահը․ նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը

Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային "մարմին":

Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ սպասելիքներ ունենք։ Մեր հիմնական սպասելիքն, արդի պայմաններում, կարող է միայն մեկը լինել՝ լինել Սահմանադրության երաշխավորը։ Սակայն նա իր հիմնական ու ներկա պայմաններում ճակատագրական առաքելությունը տապալել է։ Նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը։

Ստորագրելով ՍԴ-ի վերաբարյալ օրենքը, այն չուղարկելով ՍԴ-ին Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու համար, նա դարձավ մի նոր՝ պետական ճգնաժամի պատասխանատու՝ ավարտուն տեսք տալով իրավական խառնաշփոթին ու դատական համակարգի վերջնական ապալեգիտիմացմանը։

Այն հիմնավոր կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։

Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է։ Նրանք, ովքեր կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ հրաժարվելով լինել ՍԴ դատավոր, դառնալով բյուջեյի հաշվին գոյատևող մակաբույծներ, դառնալու են անձեռնսղմելի մարդիկ։ Ընտրությունն իրենցն է։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը