Կարծիք

27.12.2019 15:40


Արևմտյան աշխարհը հոգեվարքի մեջ է

Արևմտյան աշխարհը հոգեվարքի մեջ է

Օրերս ԱՄՆ-ում մեկին դատապարտեցին 16 տարի ազատազրկման, քանի որ նա այրել էր ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանագույն դրոշակը. պատկերացնո՞ւմ եք 16 տարի: Բայց այն հանգամանքը, որ այդ նույն ԱՄՆ-ի ծովափերին կարող ես տեսնել ԱՄՆ-ի դրոշից կարված լողազգեստներով երիտասարդ աղջիկների ու տղաների, դա ոչինչ, դա երկրի գլխավոր խորհրդանիշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի համարվում ու դրա համար ոչ մեկի պատասխանատվության չեն ենթարկում կամ գիշերային ակումբներում ԱՄՆ դրոշից կարված մերկապարուհիների անդրավարտիքները կամ կրծկալները նույնպես ոչ մեկի չեն զայրացնում կամ հազար ու մի ծայրահեղական կազմակերպությունների կողմից իրականացվող զանազան միջոցառումների ժամանակ նույն այդ ԱՄՆ-ի դրոշի նկատմամբ անհարգալից դրսևորումները նույնպես ոչ մեկի չեն վրդովեցնում, բայց արի ու տես, որ ծիածանագույն դրոշի այրելը ամերիկյան դատարանը համարել է դիտավորությամբ մարդ սպանելուն հավասար հանցագործություն ու դատապարտել է այդ արարքի հեղինակին 16 տարվա ազատազրկման: Սա ապացույցն է այն բանի, որ այդ երկրում սեփական պետականության պահպանման գաղափարը ստորադասվում է ինչ-որ մարդկանց խմբի՝ կանկրետ սեռական փոքրամասնությունների արտոնյալ լինելու գաղափարին: Արտոնյալ բառը պատահական չեմ օգտագործում, քանի որ միայն այս մեկ դեպքը արդեն իսկ ցույց է տալիս այդ խմբի արտոնյալությունը տվյալ հասարակության մեջ:

Ես բազմիցս ասել եմ, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ պայմանով, որ այդ մեծամասնությունը կհարգի փոքրամասնությունների իրավունքները, այսինքն ազգային, կրոնական, ռասսայական, սեռական և այլն փոքրամասնությունները պիտի մեծամասնության իրավունքներին հավասար իրավունքներ ունենան, այս կանոնը վիճարկման ենթակա չէ ու մարդկանց իրավահավասարության սկզբունքը պիտի պահպանվի անպայմանորեն. սակայն, տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ում ու, ընդհանրապես, արևմտյան աշխարհում, տեղի է ունենում հրաժարում մարդկանց իրավահավասարության սկզբունքից ու որոշ մարդկային խմբերին, այդ թվում նաև սեռական փոքրամասնություններին, արտոնյալ իրավունքներ են շնորհվում, որի վառ օրինակն է իմ կողմից վերը նշած դեպքը, ու դա ցույց է տալիս, որ արևմտյան աշխարհը բռնել է կործանման ուղին, քանի որ մարդկային պատմությունը ապացուցել է ազատ հասարակությունների, ասել է թե՝ իրավահավասար մարդկանց հասարակությունների, ամենամրցունակ լինելու հանգամանքը, ու հենց այդ նույն արևմտյան աշխարհի օրինակով տեսել ենք, որ այդ մոդելի որդեգրման պարագայում իրենց իսկ կողմից ստեղծվեցին մրցունակ պետություններ, որոնք էլ կարողացան փաստացի զավթել մնացած ամբողջ աշխարհը ու գաղութացնել այն: Բայց, ցավոք սրտի, հիմա այդ երկրների հասարակությունները դեգրադացիա են ապրում ու հրաժարվում են մարդկանց իրավահավասարության սկզբունքից ու իսկական ժողովրդավարությունից, և, որպես արդյունք, կորցնելով իրենց մրցունակությունը, մոտ ապագայում կկորցնեն նաև իրենց առաջատար դիրքը աշխարհում, կզավթվեն արևելքի ժողովրդների կողմից և կհայտնվեն աղքատության ու անիրավության ճահճի մեջ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը