Լրահոս

27.12.2019 17:55


Գեղարքունիքի մարզում BMW-ն բախվել է մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում BMW-ն բախվել է մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 GG 402 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սերգեյ Ս.-ն, ուղևորներ, նրա համագյուղացիներ, 25-ամյա Ռազմիկ Ա.-ն, 34-ամյա Արտակ Ա.-ն, 23-ամյա Համայակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել Մարտունու փրկարարներն ու քաղաքացիները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը