Կարծիք

28.12.2019 10:34


Արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին

Արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին

Հարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու եւ արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում։

Ընդ որում՝ տիկնա՜յք եւ պարոնա՜յք, հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածեք։

Հարգելի՜ լրագրողներ, խնդրում եմ աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունից հայցել հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 27-ին Վենետիկից ստացված նամակը։

Կարծում եմ՝ եթե այդ նամակը ամբողջովին համապատասխանում է իշխանությունների քիմքին ու պատկերացումներին, ապա հրապարակման խնդիր չպիտի լինի։ Այնպես չէ՞։

***

Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք, իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը հրատապ համարելով` ոչ պաշտոնական նամակով ասել է այնպիսի բաներ, որ երես չունեք հրապարակել։

Հ.Գ. Ես էլ ծննդյանս օրվա շնորհավորանքները չեմ հրապարակում, ի դեպ։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը