Կարծիք

28.12.2019 17:47


Այսինքն՝ դուք իշխանափոխություն էիք անում, ճանապարհներ փակում, օրերով դրսում նստում, որ պետական բյուջեն ոչ թե դոլարով, այլ դրամո՞վ մսխեն

Այսինքն՝ դուք իշխանափոխություն էիք անում, ճանապարհներ փակում, օրերով դրսում նստում, որ պետական բյուջեն ոչ թե դոլարով, այլ դրամո՞վ մսխեն

News.am-ի էջում կարդում եմ. «Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար»։ Ու մեկնաբանություններն եմ կարդում, գրում են. «Լա՛վ է արել, նախկիններն էլ էին պարգևավճարներ դուրս գրում, բայց դոլարներով, մոռացե՞լ եք»։ Ու այդ ոճի բազմաթիվ մեկնաբանություններ։

Ժողովո՛ւրդ, լո՞ւրջ։ Լո՞ւրջ եք ասում։ Այսինքն՝ դուք իշխանափոխություն էիք անում, ճանապարհներ փակում, օրերով դրսում նստում, որ պետական բյուջեն ոչ թե դոլարով, այլ դրամո՞վ մսխեն։ Լո՞ւրջ։ Ձեր հոգիներն ըտենց փառավորվո՞ւմ են։

Իսկ ե՞րբ եք սկսելու նեղվել, երբ ներկաները գան հասնեն ու անցնեն նախկինների՞ն։ Այսինքն՝ հարցը մասշտաբի՞ մեջ է։ Եվ քանի դեռ մասշտաբային առումով նախկիններին չեն հասել, ապա ամեն ինչ օ՞կ է։

Վատ չի, վատ չի։

Նինա Մարգարյանի ֆեյսբոուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը