Կարծիք

28.12.2019 18:28


Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Հանրային խորհրդի աշխատակիցները

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Հանրային խորհրդի աշխատակիցները

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, ավելի քան տասը տարի։

Մեզ համար մեծ պատիվ ու անգնահատելի ձեռքբերում էր աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, աշխատել ու ամեն օր, ամեն րոպե սովորել, ստանալ ոչ միայն համակողմանի գիտելիքներ, այլև ձևավորել լայն աշխարհայացք՝ հենված ազգային մտածողության ու բարձր ինքնագիտակցության վրա:

Շնորհակալ ենք Հանրային խորհրդի անդամներին, խորհրդում տարբեր տարիների ընթացքում ներգրավված հեղինակավոր անհատներին, որոնցից ոմանք նաև ժամանակի լեգենդներ էին։ Նման մտավորականների շնորհիվ էր, որ հիմնադրման օրվանից Հանրային խորհրդում ձևավորվել էր հարգանքի ու փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ազգային, գաղափարական մտածողություն և տեսլական մեր երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ։

Հենց դա՛ էր Հանրային խորհրդի ուժն ու արժեքը։

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, մաղթում առողջություն, լրագրողական բեղմնավոր գործունեություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն, դրական ու կառուցողական միջավայր։

Հարգանքով՝

Անի Գասպարյան
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Այս խորագրի վերջին նյութերը