Կարծիք

28.12.2019 20:44


Ուրեմն, սկսել ես հասկանալ

Ուրեմն, սկսել ես հասկանալ

2018թ․ ապրիլ-մայիսյան «ոչ բռնի, թավշյա(՞), ոչ վենդետտային (՞) հեղափոխության» ողջ ընթացքում և դրանից հետո բավական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մեկը, հավանաբար հեղափոխության ամենանվիրյալներից էր։ Նրա դեմքը երջանկությունից փայլում էր և որևէ քննադատություն, էլ չեմ ասում թթու խոսք հեղափոխության հասցեին, ոչ միայն չէր ընդունում, այլև թունդ հակադարձում էր՝ կրծքով պաշտպանելով հեղափոխությունն ու հեղափոխականներին։

Երկարատև ընդմիջումից հետո այսօր նրան փողոցում պատահաբար հանդիպեցի։ Ողջագուրվելուց հետո իրավիճակի մասին մի քանի խոսք փոխանակեցինք։ Նշեմ, որ հիմնականում ինքն էր խոսում՝ պարգևավճարներ, գաղտնի աշխատավարձեր, արտոնություններ, ծառայողական մեքենաներ, ճամփորդություններ, թիկնապահներ, առանձնատներ, նորոգումներ, հիմնադրամներ և այլն։ Ես ժպտում էի։ Հրաժեշտին՝ նա այլայլված դեմքով ասաց․

-Արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում․․․

Արձագանքեցի․
-Ուրեմն, սկսել ես հասկանալ․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը