Կարծիք

31.12.2019 10:08


Ամանորյա ուղերձ՝ պողոսներին

Ամանորյա ուղերձ՝ պողոսներին

Շնորհավոր 2020, սիրելի Պողոսներ
(Իմ Ամանորյա ուղերձը պողոսներին)

Սիրելի Պողոսներ, իմ Նոր Տարվա շնորհավորանքն ուղղված է բացառապես ձեզ, շնորհավորում եմ ձեր գալիք տարին: Հուսանք, որ 2020-ը ձեր իշխանության վերջին տարին է լինելու, բայց մինչ մաղթանքներին անցնելը կարճ ամփոփենք ձեր անցնող տարին: Պողոսներ ջան, դուք անցնող տարում ամբողջությամբ վայելեցիք ձեր բերած իշխանության հետևանքները`

-ձեզանից շատերի ծնողները, քույրերը, եղբայրներն ու հարազատները ազատվեցին իրենց 60-90 հազար դրամանոց աշխատանքից` կրճատումների պատճառով,
-Ձեր համար աշխատատեղեր չավելացան, աշխատավարձներդ չբարձրացվեցին, հակառակը ձեզանից շատերը նախկինում չգրանցված 100.000 դրամ ստանալուց հետո գրանցվեցին ու արդեն 65 հազար են ստանում,
-Նախկիններից շատերին կալանավորեցին, ոմանց սպանում են բանտերում, ոմանց հետախուզում են հայտարարել, դե Քոչարյանն էլ ձեզ նվեր, բայց դրանից ձեր սառնարանի ու գլխի պարունակությունը չփոխվեց,
-Բոյկոտեցիք Սիթին, բերեցիք փրկչին իշխանության, իսկ էսօր Սամվել Ալեքսանյանը իշխանության օլիգարխն է ու Նիկոլի ու Աննայի ծրագրերի հովանավորը,
-Ձեր շնորհիվ պետական պաշտոնյաները ձեր գրպանից ստացած փողերով ճոխ նոր տարի կանեն, մարդկանց դատի կտան, իսկ ձեզ էլ 31-ի գիշերը ավտոբուսներով կտանեն ցիրկ, որ բրդուճ ուտեք (դե մեկա փող չունեք տանը մնաք ի՞նչ եք անելու),
-Թագավորի աղջիկը, տղան, կինը և մնացած բարեկամները ձեր շնորհիվ վայելում են պալատական կյանքը` թանկարժեք ավտոմեքենաներով, թիկնազորով, տենդեռներով և այլն, իսկ դուք Պողոսներ....

Այնուամենայնիվ, պողոսներ ջան, դուք նաև լավ գործ եք արել և ձեզանից, եթե անգամ ոչ դուք, ապա հաստատ գոհ ու երախտապարտ կլինեն ձեր փողերով տարվա ընթացքում ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ անձինք`
Զարուհի Բաթոյանը` 9.399.792 դրամ պարգևավճար), Վահե Գրիգորյանը՝ 1.746.100 դրամ, Արարատ Միրզոյանը` 6.726.438 դրամ, Լենա Նազարյանը` 5.301.674 դրամ, Տիգրան Գալստյանը` 3.736.910 դրամ, Արթուր Դավթյանը` 3.968.400 դրամ, Երևանի Քաղաքապետարանը` 1.930.937.600 (շուրջ 2 միլիարդ դրամ), ՊԵԿ-ը` 5 միլիարդ դրամ և այլն:

Ապրեք, պողոսներ, վստահաբար սերունդները ձեզ չեն մոռանալու և չեն ներելու: Թող 2020-ը ձեզ համար լինի մեղքերի թողության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը