Կարծիք

31.12.2019 10:12


Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը

Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ ընկերներ,

իմ լավ, ադեկվադ/տ ընկերնե՜ր, բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն: Առաջընթացի ճանապարհին մեզ ոչ միայն մարտահրավերներ են սպասվում, այլև նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի ու մեր պետության ուժը, մեր միասնության ու մեր մշակույթի ուժը հզոր են ցանկացած վտանգից: Մեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն վաղվա օրը, գալիք տարին, հաջորդ դարը:

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի այս նույն ժամանակ մենք կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել` անցնող տարին լավ տարի էր: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր Հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր Երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված Ձեզ պահապան: Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն և առողջություն:

Թող գալիք տարին ավելի ամրապնդի ու ջերմացնի ձեր ընտանեկան մթնոլորտը, լավատեսությամբ լցնի բոլորիդ հոգիները: Թող իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիդ:

Եվ վերջում մեջբերեմ մեծն
Գարեգին ՆԺԴԵՀԻ խոսքերը.
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրեւ գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց:

Հ.Գ. Մենք գիտենք պետականության արժեքը ու դեռ շատ անելիքներ ունենք:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը