Լրահոս

02.01.2020 13:51


Ամանորի գիշերը պայթուցիկից ստացած վնասվածքից ամպուտացվել է 10-ամյա տղայի մատը

Ամանորի գիշերը պայթուցիկից ստացած վնասվածքից ամպուտացվել է 10-ամյա տղայի մատը

Ամանորի գիշերը պայթուցիկներից ստացած վնասվածքներից ամպուտացվել է 10-ամյա տղայի մատը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

«Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ Նրանցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ Իսկ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը