Կարծիք

04.01.2020 19:42


Արդյոք այսպես հնարավոր չէ՞ր

Արդյոք այսպես հնարավոր չէ՞ր

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍՊԵՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ

Սիրելի հայրենակիցներ,

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործիչ Ղասեմ Սուլեյմանի մահը հնարավոր է՝ մեծ լարվածություն առաջացնի մեր տարածաշրջանում։ Եվ ես հասկանում եմ ինչպես միջազգային, այնպես էլ հայ քաղաքագետների անհանգստությունը։ Ցանկանում եմ իմ ուղերձով վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության հարցերին։ Մենք մշտական կապերի և կոնսուլտացիաների մեջ ենք մեր դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարությունների հետ և վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիները անհանգստանալու հիմքեր չպետք է ունենան, իսկ մեր հարգարժան քաղաքագետներին հորդորում եմ առայժմ զերծ մնալ այնպիսի վերլուծություններից, որոնք կարող են ավելորդ խուճապ առաջացնել հանրության շրջանում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը հուսալի պաշտպանության տակ է։

Շնորհակալություն ուշադրության համար։

ՀՀ վարչապետ

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը