Կարծիք

06.01.2020 12:46


Նույն արագությամբ կգտնվե՞ն ինձ համացանցում խանգարող ֆեյքերը, թե՞ միայն վարչապետին խանգարողներն են արտոնյալ

Նույն արագությամբ կգտնվե՞ն ինձ համացանցում խանգարող ֆեյքերը, թե՞ միայն վարչապետին խանգարողներն են արտոնյալ

ԱԱԾ-ի ֆեյք օգտատիրոջ վիդեոյի հետ կապված մի քանի հարց ունեմ՝

1. անուն ազգանունը ինչի՞ է գաղտնի պահվում, եթե մարդը տենց հավեսով կամերայի առաջ պատմում է իր շարժառիթների մասին

2. դեմքը ինչի՞ է թաքցրած, եթե նմանօրինակ այլ դեպքերում լրիվ բաց դրվում էր ինֆոն

3. ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվել, ի՞նչ հիմքով ու ի՞նչ մեղադրանքով, ի՞նչ է արել կոնկրետ

4. եթե մի օրում կարողանում եք գտնել Հայաստանում ցանկացած ֆեյք, հայհոյող, սպառնացող ու ֆեյք-նյուզ տարածող, մնացած ֆեյքերին խի՞ չեք կպնում, զադեռժկան ինչո՞ւմ է: Ասենք, եթե ես՝ որպես քաղաքացի գամ, բողոք գրեմ, նույն արագությամբ կգտնվե՞ն ինձ համացանցում խանգարող ֆեյքերը, թե՞ միայն վարչապետին խանգարողներն են արտոնյալ:

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը