Կարծիք

07.01.2020 12:53


Քանի դեռ ազգը հերոս չունի, նա պիտի պարտվի

Քանի դեռ ազգը հերոս չունի, նա պիտի պարտվի

Գիտե՞ք՝ ինչի Իրանն իր բազմադարյա պատմության ընթացքում պետականություն չի կորցրել, իսկ մենք կրակն ենք ընկել մեր իսկ պետականության ձեռքին․ Սոլեյամնիին վերջին հրաժեշտ տալու համար փողոց էին դուրս եկել հարյուր հազարավոր իրանցիներ, մինչդեռ ավելի քան մեկ տարի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ֊ում անազատության մեջ գտնվող Արցախի հերոսի, Հայոց երկու պետականություն կայացրած հզորագույն անհատի համար դեռ կան ոմանք, ովքեր երկմտում են՝ աթո՞ռն է թանկ, թե՞ ապագան թոռան, մինչդեռ Սոլեյմանին՝ մեծապատիվ իրանցին, Իրանին չի տվել այն ու այնքան, որքան նա՝ երբեմնի պետականակերտ, այսօրվա քաղբանտարկյալ, գալիքի երաշխավոր Նախագահը։

Ու քանի դեռ ազգը հերոս չունի, նա պիտի պարտվի՝ ձեր բոլոր հերոսները մեռած են, քանզի կենդանի հերոսներ ուենանալ դուք անկարող եք. գերանի հաստությունն էլ է ծառը կտրելուց հետո միայն երևում՝ սա է բնութագրիչը ձեր, իսկ քանի ծառը կանգուն է՝ թեկուզ լինի ցանկապատված՝ միևնույն է կոճղին պիտ դավանեք, իսկ երբ հանուն ծառի կտրեն հենց նույն ծառն, արմատախիլ նրան կանեն, կոճղին թունդ կհայհոյեք, ծառին հետմահու կհերոսացնեք ու կտառապեք՝ Աստված վկա՝ դուք դժբախտ եք։

Դասակարգվե՛ք՝ վաղուց ժամն է ազգային-պետականը վեր դասելու, ինքներս մեզնից բարձրանալու, թացը չորից տարբերելու, մարդուն մարդուկից զանազանելու, ինչպես նաև գալիքը որոշելու՝ այլ ելք չունեք՝ թե չսթափվեք ու վարակվեք իսկական մեր իսկ արյան կանչով, պիտի պարտվեք, մինչդեռ պարտվելիք էլ արդեն չունեք. այլ ելք ունե՞ք. միաբանվե՛ք, որ արարեք, որ լինեք ոչ թե դեմ, այլ հանունի։

Հայրենիքին հերոս է պետք՝ ոչ դասալիք։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը