Քաղաքական

09.01.2020 11:43


Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին: Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է: Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«5 հարկանի ռեստորան են սարքում, որտեղ աթոռները ոսկեջրած են, սակայն երբ զուգարանի դուռը բացում ես, քեզ թվում է, որ աղետյալ շրջանում ես գտնվում»,-ասաց վարչապետը՝ ցանկանալով իմանալ՝ արդյոք ստանդարտներ գոյություն ունե՞ն:

Պարզվեց, որ ստանդարտներ կան և կառավարությունում փոփոխություններ են պատրաստում դրանց մասով, որպեսզի այդ ստանդարտները համապատասխանեցնեն ժամանակակից պահանջներին: Հաստատված նորմերը կարող են լինել առաջիկա շաբաթվա ընթացքում, որից հետո աշխատանքներ կտարվեն նաև տուգանքների խստացման մասով: Իսկ եթե նորմերը խախտվեն, օբյեկտների գործունեությունն անգամ կարող է կասեցվել:

Փաշինյանի խոսքերով, չի կարելի կառուցել 500 հազար դոլարանոց ռեստորան, սակայն 50 դոլար ավել չծախսել նորմալ զուգարան ունենալու համար:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը