Կարծիք

09.01.2020 14:52


Ատելության կուսակցությունն էլի մտավ նույն ցեխի մեջ

Ատելության կուսակցությունն էլի մտավ նույն ցեխի մեջ

Այսօր առավոտյան կալանավորվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը։ Հայաստանում արդարադատությունն ամբողջությամբ իրենց կամքին ենթարկելու համար իշխանությունները, փաստորեն, նույն՝ արդեն որևէ տեղ չբերած ճանապարհով են գնում։

Ժողովրդական խոսքն ասում է՝ էշը որ էշ է, նույն ցեխը երկու անգամ չի մտնում։ Բայց ատելության կուսակցությունը էլի մտավ այդ ցեխի մեջ. ժողովրդկան իմաստնությունները, ինչպես նաև մարդկային բարոյականությունը, իրենց համար չեղածի հաշիվ են։ Սա արդեն վաղուց է պարզ։ Բայց, ով ինչ անում, իրեն է անում։ Փաշինյանն ու իր թիմակիցները վաղվա՝ իրենց քրեական գործի հատորներն են ընդամենը հաստացնում։ Լավ են անում, թող անեն։

Բայց, ասել եմ ու կրկնում եմ՝ ոչ մի Փաշինյան, ոչ մի Դավթյան, ոչ մի Խաչատրյան և ընդհանրապես՝ ոչ մի քայլիստ չի կարող կործանել մեր պետականությունը։ Ձախողելու են։ Ավելի ճիշտ՝ ջախջախվելու են։ Հրայր Թովմասյանը վկա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը