Կարծիք

10.01.2020 14:40


Արի այս անգամ քեզ բացատրեմ, թե ինչո՞ւ ՀԴՄ չեն տալիս

Արի այս անգամ քեզ բացատրեմ, թե ինչո՞ւ ՀԴՄ չեն տալիս

Լավ հերիք ու բոլ եղավ, քեզ ֆեյսում թրոլ անեմ։ Արի այս անգամ քեզ բացատրեմ, թե ինչո՞ւ ՀԴՄ չեն տալիս։ Բացատրեմ, որ վարչապետի մոտ ամբախ-զամբախ չխոսես ու բիզնես միջավայրում ծիծաղ առաջացնես։

Պատճառ N1.
Թաղերում և գյուղական համայնքներում ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառներից է նաև "նիսյա" ատևտուրը, երբ տնտեսվարողը դեռ համոզված էլ չէ եկամուտ կունենա, թե կորուստ՝ դժվար հարկ մուծելու անսպառ մղում ունենա։

Պատճառ N2.
Օրինակ բերեմ, ձեր սիրելի Ալեքսանյանի հետ կապված։ Երբ խոշոր ներմուծողը իր ահռելի ու քաղաքը կլանած առևտրի ցանցերում իր իսկ ներկրած ապրանքն ավելի էժան է վաճառում, քան մեծածախով առաքում է մանր խանութներին, տնտեսվարողը ստիպված 3-5% մարժա է դնում, շատ դեպքերում նույնիսկ ինքնարժեքով վաճառում, որ կարողանա գոնե հաճախորդ ներգրավել իր խանութ, որ գոնե մյուս ապրանքներից մի փոքր եկամուտ ստանա, ապրուստ ապահովի։

Պատճառ N3.
Անխտիր բոլոր մատակարարները ապրանքը 15%-ով ավելի էժան են մատակարարում էլի էն ձեր սիրելի Ալեքսանյանի խանութներին, քան մյուսներին։ Հետևանքը տես Պատճառ N2 ում։ Ստեղ ՏՄՊՊՀ նախագահին էլ ասա թող կարդա, միգուցե որոշի աշխատել։

Պատճառ N4.
Հարկային տեսուչները կորդինալ սխալ աշխատաոճ են որդեգրել, անընդհատ ստուգումներ են իրականացնում նույն խանութներում՝ կատարելով բազմաթիվ հսկիչ գնումներ, կորցնելով ժամանակային ամենաթանկ ռեսուրսը։ Օրինակ էլ ունեմ, զարմացած մի նայիր էկրանին, խանութներ գիտեմ, որ տարիներով ընդհանրապես չեն ստուգվել և հդմ էլ չեն տրամադրում, կան խանութներ, որ (չէի ասի 100%, բայց մոտ 80% հաստատ) տրամադրում են, բայց մի էնպիսի խորացված, էնտուզիազմով են ստուգվում և շփոթություն ստեղծելով տուգանվում, էլ դու սուս։

Կասեք՝ ծրագիրն է որոշում, թե ով ստուգվի, կասեմ ուրեմն լավը չէ, փոխեք։

Սկզբում հարկավոր է ընդհանրապես չտրամադրողին բերել առաջինների մակարդակին, հետո տարիների ընթացքում աշխատել ավելի լավ արդյուքների հասնելու վրա։ Առաջինը պետք է կարգավորվի կտրվող օղակը, հետո վերանորոգվեն մնացածը։

Պատճառ N5.
Ներմուծողներն ու արտադրողները։

Առաջինի հետ կապված՝ բա ասում եք կոռուպցիա չկա, սևով ապրանք չի ներկրվում, կարգո չկա, ԵԱՏՄ-ն կյանքա (ախխխխ)։

Երկրորդին էլ դրոշմապիտակամորթ եք արել, թե բա դրոշմապիտակը արտադրողների մոտ կվերացնի ստվերային շրջանառությունը (ստեղ ախխխխխ x2)։

Կարճ ասած մի բոլ ապրանք է մատակարարվում առանց փաստաթուղթ կամ խեղված գներով։

Էլի պատճառներ կլինեն, գործընկերներս կլրացնեն ինձ քոմենթներում։ Իսկ թե ինչո՞ւ եմ կարծում, որ այսքանից տեղյակ չես, և ինձ իրավունք եմ վերապահում այսքանը բացատրել, ասեմ՝ ես որպես միջին ձեռնարկատիրության ակտիվ ներկայացուցիչ, երբեք քեզ չեմ հանդիպել, չգիտեմ որևէ գործարար, որին դու հանդիպել ես, որևէ խանութ կամ արտադրամաս, ուր դու մտել ես և խնդիրների մասին զրուցել։

Կառավարության ղեկավարի մոտ թյուր կարծիք եք ստեղծել, թե ՀՀ տնտեսության աքիլեսյան գարշապարը ՀԴՄ կտրոններն են, չկա նման բան, եթե նույնիսկ ՓՄՁ-ն ամբողջությամբ հդմ տրամադրի, դրանից առաջացած հարկերը չեն հերիքի նույնիսկ քո նախարարության պարգևավճարները տրամադրելուն, և ՓՄՁ- ի հդմ-ն խոշոր սեփականատերերիդ հեչ մրգերին էլ չի, քանի որ դա նրանց չի ստիպելու սպիտակ դաշտում աշխատել։

Ձևը գտել եք, ձեր չաշխատելն ու ժամավաճառությունը արդարացնել ՓՄՁ-ին նեղելով։

Ուսումնասիրեք մեզ մենթալիտետով մոտ երկրների փորձը, որտեղ հդմ հասկացություն չլինելով գրանցվել է թռիչքային տնտեսական աճ, խթանը եղել է կամ ազատ առևտուրը, կամ հարկերից ազատված արտադրությունը, կամ կրեատիվ մոտեցումները, որոնց միջոցով խոշոր ներդրումներ են ներգրավվել։ Դրել ԱՄՆ և Եվրոպայի հետ եք համեմատում ամենը, լավ էլի, ձեզ մի քիչ լուրջ պահեք, ոչ մի եզր չունենք այդ շրջանակների հետ։

ՀԳ. ՀԴՄ կտրոններն անպայման պետք է տրամադրվեն, դրա համար պետք է առաջնահերթ ստեղծել համապատասխան պայմաններ, պայմաններն հեղափոխությունից հետո չեն փոխվել, խաղի կանոնները փոխվել են միայն մանրի ու միջինի համար։

ՀՀԳ. էս ինչքան գրեցի, ով ամբողջը կարդա՝ մեզ մոտ երաշխավորված 10% զեղչ և ՀԴՄ կտրոն կստանա։ Ի՞նչ էլ հավես եք արել։

#կաբինետումդ_կամեռա_դիր
#տեսնենք_դու_ինչով_ես_զբաղված

Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը