Կարծիք

10.01.2020 14:35


ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել կոռուպցիոն դրսևորումը (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել կոռուպցիոն դրսևորումը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը և գրառում է անում, որ իբր Բադասյանի կինը ամառվանից չի աշխատում, սակայն ԱԺ պաշտոնական կայքում առ այսօր նախարարի տիկինը գրանցված է որպես ԱԺ աշխատող:

Հատուկ տիկին Նազարյանի համար.

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավել ևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է նախարար դառնալուց ՀԵՏՈ և ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցույթային պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է։ Կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։

Խնդրում եմ ինձ ծանոթ բոլոր հետևողական և պարկեշտ իրավապաշտպաններին` Arsen Babayan, Ruben Melikyan օգնել ստանալ այս հարցերի իրավական պատասխանները: Անհրաժեշտության դեպքում այս հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ դրանից հետո իրավապահ մարմիններին և դատարան:
Շնորհակալություն.

На изображении может находиться: 1 человек, текст

«Ճարպիկները» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը)))):

Բայց դե իմ ճանկից ո՞ւր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդրադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում:

Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութը իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին:
#Կռուպցիոն_փունջ
#սորոսի_վաստակներ

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը