Կարծիք

10.01.2020 15:42


Էս ծաղրը լրջորեն կործանման է գնում

Էս ծաղրը լրջորեն կործանման է գնում

Նիկոլի մեկնած օրակարգերն անիմաստ է քննարկելը, անհրաժեշտ է քննարկել այն, ինչի մասին նա հետևողականորեն լռում է կամ մշտապես հակասում։

Ամեն հիմարություն չէ, որ պետք է դառնա քննարկման առարկա․ նա ամեն օր մի ապուշություն է ասելու՝ ոմանց բարկացնելով, ոմանց ուրախացնելով, ոմանց բթացնելով, իսկ ո՞ւր է իրական խնդիրը...

Մարիամիկի ֆեյսբուքից հեռանալը, բլինչիկը, զուգարանը, Աննայի մակիաժը, հոթ դոգը..., իսկ որևէ մեկը դեռ կասկածում է, որ Նիկոլը նիկոլ է, եթե ինքը նիկոլ չէ։

Իրականից խոսենք-գործենք, թե չէ էս ծաղրը լրջորեն կործանման է գնում՝ ինքը դենը՝ պետությունն է առջևից տանում։

Անհրաժեշտ է դադարեցնել Նիկոլի օրակարգերով պայմանավորվելը, պետք է Նիկոլին առերեսել «նիկոլի»՝ իրեն աջակցող զանգվածի հետ, իսկ մեր խնդիրը պետք է լինի նրա՝ իրական օրակարգերից շեղման, դրանց անտեսման յուրաքանչյուր փորձի ձախողումը։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը