Աշխարհ

13.01.2020 11:50


Thai Airways-ի ինքնաթիռը հարկադրական վայրԷջք է կատարել երկու մահացած ուղևորներով

Thai Airways-ի ինքնաթիռը հարկադրական վայրԷջք է կատարել երկու մահացած ուղևորներով

Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 13-ին հարկադրական վայրԷջք Է կատարել Շրի Լանկայի Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում երկու ուղեւորների վատ ինքնազգացողության պատճառով: Այդ մասին հայտնել Է ColomboPage ինտերնետ-թերթը՝ վկայակոչելով օդային հանգրվանի ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինքնաթիռը, որը Ջիդդայից (Սաուդյան Արաբիա) մեկնել Էր դեպի Ինդոնեզիայի Սուրաբայի օդանավակայան Բանդարանաիկայում վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով 02:45-ին (Երեւանի ժամանակով 01:15-ին): Այդ պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացիներ՝ մի կին եւ մի տղամարդ, արդեն մահացած Էին: Միջադեպի այլ մանրամասներ հրատարակությունը չի ներկայացնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը