Լրահոս

13.01.2020 12:30


Վայոց Ձորի մարզում 36-ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է գազի կարգավորիչ կայանին. կա վիրավոր

Վայոց Ձորի մարզում 36-ամյա վարորդը Volkswagen–ով բախվել է գազի կարգավորիչ կայանին. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Բաբայանը իր վարած Volkswagen մակնիշի 18 ՍԼ 969 համարանիշի ավտոմեքենայով Ագարակաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել գազի կարգավորիչ կայանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հասմիկ Սահակյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը