Լրահոս

28.02.2011 10:16


Մեհրիբան Ալիևայի ընտանիքի անդամը Ադրբեջան–Թուրքիա ռազմական միությունը հակադրել է Ռուսաստան–Հայաստան միությանը

Միլի Մեջլիսի պատգամավոր Հանիրա Փաշաևան առաջարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորել հզոր պաշտպանական միություն՝ որպես հակակշիռ հայ–ռուսական ռազմական համագործակցության։ Թրքական «Զաման» պարբերականի փոխանցմամբ՝ «Jane's Intelligence» ռազմավարական կենտրոնի վերլուծաբանների կարծիքով նույնպես Հայաստան–Ռուսաստան միությունն Ադրբեջանի համար իրոք սպառնալիք է ներկայացնում։ Նրանք կարծում են, թե այդ միությունը Բաքվի համար լրացուցիչ ռիսկեր է պարունակում, և օրինակ Լեռնային Ղարաբաղի խնդրի սրման պարագայում Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, կփորձեն խուսափել Ռուսաստանի հետ ընդհարումից։

Ի դեպ, Հանիրա Փաշաևան Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի մոտ բարեկամն է։

Այս խորագրի վերջին նյութերը