Կարծիք

18.01.2020 20:00


Գնաճ, սղաճ և այլ հաճույքները սպասում են ձեզ

Գնաճ, սղաճ և այլ հաճույքները սպասում են ձեզ

Մի 1000 դրամ աշխատավարձն ու թոշակը բարձրացնելուց ուրախացած և հրճվանքի պրիստուպների և հերթական էյֆորիայի մեջ ընկած դյուրահավատ ու կռապաշտ քայլապաշտներ՝ կրկին ուրախացեք, շուտով կթանկանա միսը, բնականաբար՝ մսամթերքը, ապրիլի 1-ից կբարձրանա գազի սակագինը:

Շնորհավորում եմ...

Բայց ուրախանալու պոպուրին դրանով չի ավարտվում՝ գազի թանկացման պատճառով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը և բնականաբար շղթայական ռեակցիայով դրա հետ կապված բոլոր ապրանքատեսակները...

Բայց դա դեռ ամբողջ ուրախալի նորությունը չէ՝ արդեն շուտով կզգաք նաև ԵԱՏՄ մաքսային միասնական սակագնի կիրառման հետևանքները...

Մի խոսքով հույսով, հավատով, հրաշքների սպասումներով և հեքիաթների սպասումներով քաղաքացիներ՝ հաճույքից գրգռմունքի մեջ կընկնեք... Գնաճ, սղաճ և այլ հաճույքները սպասում են ձեզ...

Վայելեք՝ դուք արժանի եք...

#թող_աշխատեն_սովորեն
#ոչինչ_մարմնամասեր_կուտեք

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը