Կարծիք

20.01.2020 20:13


Նախարարներին զոռով չեն այդ պաշտոնների նշանակել․ եթե ուզում էին ծրագրավորողի աշխատավարձ ստանալ, թո՛ղ գնային, ծրագրավորեին

Նախարարներին զոռով չեն այդ պաշտոնների նշանակել․ եթե ուզում էին ծրագրավորողի աշխատավարձ ստանալ, թո՛ղ գնային, ծրագրավորեին

Նախ՝ ընդգծեմ. բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր վարձատրվեն։

Երկրորդ՝ շատ կարևոր պայմանը՝ բարձր վարձատրվելու համար պետք է լավ աշխատեն։

Այսինքն բարձր վարձատրվելը չպիտի լինի նախապայման լավ աշխատանքի, այլ ընդհակառակը։

Եւ, վերջապես, երրորդը՝ «Հա, բայց խեղճ նախարարներն ինչպե՞ս աշխատեն 800–900 հազար դրամ աշխատավարձներով, չէ՞ որ դա ընդամենը ծրագրավորողի աշխատավարձ է» ասողներին...

Նախարարներին զոռով չեն այդ պաշտոնների նշանակել։ Ընդհակառակը՝ իրենց մեծ մասը նույնիսկ հեղաշրջում են արել այդ իշխանությունը ստանալու համար։ Եթե ուզում էին ծրագրավորողի աշխատավարձ ստանալ, թո՛ղ գնային, ծրագրավորեին։

Քիչ է՝ հեղաշրջմամբ պաշտոններ են գրավել, դեռ մի բան էլ շանտաժ են անում, թե բա. «Միլիոններ տվե՛ք, թե չէ կարող է լավ չաշխատենք»։ Եւ իրականում այնպես էլ չէ, որ կոտորվեցին լավ աշխատելով։ Գերագույն գլխավոր բլինչիկակերը՝ ասածիս վառ օրինակ։

#հորքուրիԳանդիկներ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը