Կարծիք

21.01.2020 14:50


Ինչո՞ւ «ժողվարչապետը» չի հանդիպում 3 միլիոն վարչապետերից մի քանի հարյուրին

Ինչո՞ւ «ժողվարչապետը» չի հանդիպում 3 միլիոն վարչապետերից մի քանի հարյուրին

Ինչո՞ւ «ժողվարչապետը» չի հանդիպում 3 միլիոն վարչապետերից մի քանի հարյուրին։

Չէ՞ որ եթե կառավարության մոտ հավաքված ցուցարարներին հանդիպեր ու մի քանի րոպեով լսեր նրանց, և իրոք տրամադրված լիներ լուծել խնդիրը, ապա կոնկրետ, օրինակ, անասնաբուծությամբ ու մսավաճառությամբ զբաղվողների բողոքի ակցիաները օր օրի ավելի մարդաշատ ու լարված չէին դառնա։

Բայց չէ՛, չի հանդիպում, որովհետև միամիտ պողոսները մինչև հիմա էլ կանգնում հայտարարում են, թե բա Նիկոլին սխալ են զեկուցում, թե բա ինքը տեղյակ չի՝ ինչ ա կատարվում, այ որ իմանար, մեր հարցին դուխով լուծում կտար։

Միայն այն օրը, երբ Նիկոլին հավատացած ու երկու տարի առաջ իրոք լավ կյանքի համար փողոց դուրս եկած հպարտ քաղաքացիները հասկանան, որ իրականում Նիկոլը ոչ միայն լավ էլ տեղյակ է, այլև հենց ի՛ր անմիջական հրահանգով են երկրում կատարվում այս բոլոր աննորմալությունները, հենց այդ օրը կարելի է համարել, որ մարդկանց գլխում հաղթահարվել է պողոսությունը ու նրանք իրոք պատրաստ են նոր որակի լիդերներով նոր որակի իշխանություն ունենալուն։

Իսկ մինչ այդ գառը յոնջա կուտի, կուռի, մորթն էլ սպանդանոցում կիրականացվի։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը