Աշխարհ

23.01.2020 20:12


Չինաստանում նոր կորոնավիրուսի հավանական տարածողներն օձերն են. գիտնականներ

Չինաստանում նոր կորոնավիրուսի հավանական տարածողներն օձերն են. գիտնականներ

Վերջերս Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսի առավել հավանական տարածողներն օձերն են: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակված Է Journal of Medical Virology հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի ստույգ որոշելու համար, թե որտեղից Է հայտնվել վիրուսային թոքաբորբ հարուցող նոր կորոնավիրուսը, մասնագետները վերուծության են ենթարկել դրա համագենը եւ այն համեմատել այլ վիրուսների վերաբերյալ տեղեկատվության հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ 2019-nCoV-ը երկու կորոնավիրուսների հիբրիդ Է, որոնցից մեկն ավելի վաղ գտել են չղջիկների մոտ: Երկրորդ վիրուսը գիտնականներն ավելի վաղ չեն գտել: Բացի դրանից, մասնագետները պարզել են, որ 2019-nCoV-ի առավել հավանական տարածողները եղել են օձերը:

Այդ մասին վկայել են կորոնավիրուսի ԴՆԹ-ի կառուցվածքի վիճակագրական վերլուծության արդյունքները: Հետազոտողները ենթադրում են, որ վարակված օձերի աղբյուր կարող Էր լինել Ուհանի՝ այժմ փակված մեծածախ շուկան, որտեղ վաճառվել են, մասնավորապես, օձեր եւ չղջիկներ: Չինաստանի CGTN հեռուստաալիքը հայտնել Է, որ երկրում նոր կորնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 617-ի: Թոքաբորբից մահացել Է 17 մարդ, նրանք բոլորն Էլ ապրել են Հուբեյի նահանգում, որի մայրաքաղաքն Ուհանն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը