Կարծիք

25.01.2020 11:30


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ինչո՞ւ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ինչո՞ւ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Այսօր Ձեր երկրում՝ ԱՄՆ-ում բնակվող հայտնի տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն քննադատել է Հայաստանի իշխանությանը՝ կասկած հայտնելով առ այն, որ կոռուցիայի դեմ պայքարի անվան տակ ժողվարչապետը բռնճնշումներ է իրականացնում քաղաքական մրցակիցների հանդեպ:

Բազմահազար հայաստանցիներ ապշած են, թե ինչո՞ւ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում: Չէ՞ որ նման կասկածները վնասում են Ձեր իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հեղինակությանն ու իդեալներին:

Երբ կապվեք պարոն Աջեմօղլուի հետ, անպայման նրանից տեսական մակարդակով մասնագիտական կարծիք հարցրեք՝ ի՞նչ արժեքային և վարքագծային վնասներ է կրում տնտեսական հեղափոխությունը, երբ հեղափոխական դարձած հայտնի ռոք երաժիշտը ժողվարչապետին խոստանում է բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում ու այդպես էլ խոստումը չի կատարում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը