Կարծիք

25.01.2020 18:07


Սապատավորին գերեզմանն էլ չի փրկի

Սապատավորին գերեզմանն էլ չի փրկի

Իր այսօրվա «դոլգոիգրայուշչի» ասուլիսով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ոչ միայն սովորական մուտիլովշչիկ է, այլև հասկանալու հետ լուրջ խնդիրներ ունի։ Կամ ձևացնում է։

Օրինակ։ Ի պատասխան «Իրավունք»-ի հարցի, թե ինչո՞ւ չի զսպում իր թիմի անբաժանելի մասը կազմող սորոսականների ակտիվությունը, որ շատ դեպքերում ուղղված է պետության դեմ, «մի այլ ձեւի» ջղաձգվեց, հունից դուրս եկավ և մի ամբողջ մեղադրական եզրակացություն կարդաց լրագրողի գլխին. «Բաց հասարակության ինստիտուտը տասնյակ տարիներ գործել է Հայաստանում։ Այդ թվում նաեւ այն իշխանության տարիներին, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր թերթի հիմնադիր խմբագիրը, և եթե էդքան վատ բան էր, թո՛ղ փակեին։ Ինչի՞ չեն փակել։ Այսինքն, էդ գրասենյակը իր գործունեության ողջ ընթացքի 5 տոկոսը մեր իշխանության շրջանում ա, 95 տոկոսը` ձեր իշխանության շրջանում։ Ինչի՞ չեք փակել։ Էսօր բոլոր նրանք, ովքեր էդ թեմայով շահարկումներ են անում, իշխանության մեջ նախկին կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել, կամ նրանց շրջապատում էդ մարդիկ են։ Ինչի՞ չեք փակել։
Այսինքն` դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել` 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն։ Ուրեմն նախ կսկսենք ձեզանից։ Դուք հիմա կանգնե՛ք և Հայաստանի ժողովրդին բացատրություններ տվեք` բոլոր հանրապետականները, նախկինում ոստիկանությունում, պետական կառավարման համակարգում, բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ, բացատրություն տվեք` երբ որ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչի՞ չէիք փակում էդ հիմնադրամները։ Ի՞նչ ա նշանակում սորոսական։ Ես թույլ չեմ տա, որ Հայաստանում որևէ քաղաքացու հասցեին էդպիսի բան` քամահրական և արհամարհական, ասեն»։

Հիշեցնեմ`հարցը ոչ թե սորոսականների գործունեությունն արգելելու, այլ ընդամենը իշխանության մեջ նրանց ծանրակշիռ ներկայությունն ապահովելու մասին էր. մի բան, որ նախկինում չկար և չէր կարող լինել։ Իսկ կոնկրետ «Իրավունք» թերթն ու իր «հիմնադիր խմբագիրը» միշտ էլ` անգամ իշխանության «կարկառուն ներկայացուցիչ», այսինքն` պատգամավոր լինելու ժամանակ, շատ կոշտ դիրքորոշում է ունեցել սորոսականների և իրենց պրոպագանդած «արժեքների» վերաբերյալ։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացու նկատմամբ «հոգածու» վերաբերմունքին, Նիկոլի «նոր Հայաստանում», ինչպես գիտեք, քամահրական և արհամարհական պատեհ-անպատեհ կարելի է և պե՛տք է արտահայտվել միայն «նախկինների» ու նրանց փոխկապակցված անձանց հասցեին։ Այդ թվում և հատկապես` վարչապետի մակարդակով։ Նրանք վաղուց և հիմնավորապես «դուրս են գրված» ՀՀ քաղաքացիների «ռեգիստրից». Դե յուրե` անձնագրով, գուցե ՀՀ քաղաքացի են, բայց դե ֆակտո թշամի են, ոխերիմ հակառակորդ, որին պետք է ոչնչացնել։ Ինչն էլ Փաշինյանը հաճույքով արեց` հոխորտալով. «Բոլոր նրանք, ովքեր նման բան ասում են, նրանք կոռումպացված հանրապետականներ են։ Նրանք պետական դավաճաններ են, ովքեր էդ դավաճանական կառույցին թույլ են տվել Հայաստանում հիմնադրվել, գրանցվել, գործունեություն ծավալել։ Եվ եթե սկսում ենք խոսակցությունը, էկեք խոսակցությունը սկսենք դրանից։ Ուրեմն էկեք հետաքննություն սկսենք, թե էդ մարդկանցից քանիսն ա գրանտներ ստացել էդ կազմակերպություններից, ինչքան են սնվել, և ընդհանրապես միջազգային կազմակերպություններից։ Սկսո՞ւմ ենք հետաքննություն։ էկեք սկսենք և բացենք էդ խոսակցությունը։

Եվ դուք գնացեք և էդ հարցերի պատասխանը ձեր լրատվամիջոցի ղեկավարության շրջանակից պահանջեք, և ասեք, որ էդ հարցին ի պատասխան` որ եթե ձեր ասածը ճիշտ ա, ուրեմն դուք ձեր իշխանության ողջ ընթացքում գործել եք ընդդեմ Հայաստանի հանրապետության և ժողովրդի, և առաջին հերթին ձեզ ա պետք պատասխանատվության ենթարկել` առաջին հերթին բարոյական։ Դա նշանակում ա, որ դուք չունեք սրբություն ընդհանրապես, ձեզ համար ամեն ինչ չափվում ա փողով, դուք էդ արել եք, որպեսզի էդ միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ձեզ համար ավելի մեղմ զեկույցներ գրեն, ձեր ընտրակեղծիքներին, ձեր բաժանած ու հավաքած կաշառքների նկատմամբ աչք փակեն։

Եվ հետևաբար, ես չգիտեմ դուք ինչ նկատի ունեք` սորոսական ասելով, ուրեմն, եթե սորոսական ասելով նկատի ունեք պետության դեմ գործած, դուք եք ամենամեծ սորոսականները, և արմատախիլ անելու պրոցեսը պետք ա սկսել ձեզնից։ Եվ ձեր շոշափուկներից և ձեր մնացորդներից։ Որովհետև դուք թալանչի, սրիկա, դավաճան մարդիկ եք»։

Եվ, իհարկե, ոչ մի խոսք. ինչու ինքը` Փաշինյանը, իշխանության գալուց հետո պատժիչ գործողություններ չսկսեց «էդ միջազգային կազմակերպությունների դեմ», եթե այն, ինչ ասում է` ճիշտ է։ Այսինքն` այդ կազմակերպությունները ոչ միայն հանդուրժել են իշխանությունների ալան-թալանը, աչք փակել նրանց հանցագործությունների վրա, մոլորեցրել միջազգային հանրությանն իրականությունն աղավաղող իրենց զեկույցներով, այլ մի բան էլ` գրանտներ են տվել։ Դրանով իսկ` խրախուսել ալան-թալան և ընտրակեղծարարությունը։

Եվ ոչ միայն չի պատժել, այլև դարձրել է իշխանության փայատերերից մեկը։ Ինչո՞ւ` դատեք ինքներդ։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը