Կարծիք

27.01.2020 10:45


Պսիխոպատիայի ախտանիշներից մեկը պաթոլոգիկ սուտասանությունն է, պսիխոպատին զսպող միակ բանը վախն է

Պսիխոպատիայի ախտանիշներից մեկը պաթոլոգիկ սուտասանությունն է, պսիխոպատին զսպող միակ բանը վախն է

Պսիխոպատիայի ախտանիշներից մեկը պաթոլոգիկ սուտասանությունն է։ Երբ մարդն ընդհանրապես չի նեղվում այն բանից, որ կարող է սուտ խոսելիս բռնվել։ Ասենք՝ 10 հոգու աչքի առաջ կարող է սիգարետի կոթը գցել գետնին ու հրեշտակի բարի հայացքով պնդել, որ դա ինքը չի գցել։

Պսիխոպատիայի մյուս ախտանիշը ծայրահեղ մանիպուլյատիվ լինելն է։

Երրորդ՝ ամենաէական նշանը էմպատիայի բացակայությունն է։ Նորմալ մարդն ի վիճակի է զգալ և կիսել ուրիշի ցավը, տխրությունը, ուրախությունը։ Նույնիսկ թշնամու ցավը կարող է զգալ։ Էմպատիան է, որ մարդկային հասարակությունում օգնում է պահպանել, այսպես ասած, «կարմիր գծերը»։

Պսիխոպատին զսպող միակ բանը վախն է. սեփական կաշվի անձեռնմխելիությունն իրենց համար առաջնային է։ Պսիխոպատն առանց մտածելու ուրիշին ցավ է պատճառում, բայց ինքն ահավոր վախենում է ցանկացած ցավից։

***

Նկատե՞լ եք, թե ոնց են փորձում շեղել ուշադրությունը Նիկոլի երեկվա ամպագորգոռ բացահայտումների սպառնալիքներից դեպի «Վայ, էս ինչ էլ թանկ գրիչ ա» թեմայի։

Ընդ որում, գրիչի մի քանի հարյուր եվրո գնից «ապշում է» մարդ, որ իշխանության գալուց ընդամենն ամիսներ անց 700 դոլարանոց սվիտերով ու եսիմ քանի հարյուր եվրոյանոց շարֆիկով սրճարան էր գնում, երեխուն մի քանի հարյուր եվրոյանոց բրենդային շորիկներ էին հագցնում և այլն։

Ու բոլորն արդեն մոռացան, էլի, որ պիտի Հրայր Թովմասյանի եսիմ ինչ մութ արարքներ բացահայտեր այսօր։

Հ.Գ. Բայց սա լավ դաս է բոլոր նրանց, ում թվում էր, թե մարդկային նորմալ հարաբերությունները Նիկոլի համար ինչ-որ բան արժեն։ Նիկոլի տիեզերքում եթե ժպտում ես, ուրեմն շողոքորթում ես, եթե քաղաքակրթությունից ելնելով գրիչ ես տալիս, ուրեմն քիչ է՝ վերցնում, հետը տանում է, դեռ մի բան էլ հետո ինչ կեղտ ասես բերանից չի թափում, էն բամբասկոտ տոտաների պես, իսկ եթե գոնե մի թեթև քննադատում ես, ուրեմն պիցցայակեր ես և այլն, և այլն։

#անշնորհակալԲլինչիկակեր
#sutNikol

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը