Լրահոս

27.01.2020 21:20


Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով

Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով

Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը։

«Հարգելի քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերը կարող եք փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով՝ դիմելով ձեր ավտոմեքենան հաշվառած և ժամանակավոր վկայագիր տրամադրած հաշվառման-քննական համապատասխան ստորաբաժանում։

Ճանապարհային ոստիկանությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը