Կարծիք

30.01.2020 18:05


Նիկոլի հրահանգով իրականացվող ոստիկանության այս էշությունները ընդամենը արագացնելու են պայթյունը

Նիկոլի հրահանգով իրականացվող ոստիկանության այս էշությունները ընդամենը արագացնելու են պայթյունը

Մի բան ասեմ, էլի։ Նիկոլի հրահանգով իրականացվող ոստիկանության այս էշությունները ընդամենը արագացնելու են պայթյունը։ Նիկոլենց բախտը բերել է, որ մինչ օրս ոչ մի քաղաքական անձ դուրս չի եկել փողոց՝ իշխանափոխության պահանջով, այս տարիուկես է, որ փողոց դուրս եկած անձինք դրել են սոցիալական, բնապահպանական, այլ հասարակական պահանջներ, բայց կոնկրետ իշխանափոխության լուրջ պահանջ չի հնչել։

Ճիշտ պահին ճիշտ վայրում դրված իշխանափոխության պահանջը, բոլոր ոլորտներում ու հասարակական խմբերում առկա խուլ դժգոհությանը զուգահեռ ընդունակ է փողոց հանել բավական կրիտիկական զանգվածների։ Հասարակության լայն շերտերի մոտ արդեն իսկ առկա է պատկերացում, որ այս իշխանությունները ընդունակ չեն իրենց ոչինչ տալու, իսկ դա նշանակում է, որ իրենք ոչ միայն չեն պաշտպանելու սրանց, այլ ցանկանալու են տեսնելու նոր իշխանություն․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը