Լրահոս

30.01.2020 20:35


Զինծառայողը մահացել է ինքն իրեն հասցրած կրակոցից․ մանրամասներ

Զինծառայողը մահացել է ինքն իրեն հասցրած կրակոցից․ մանրամասներ

N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին մահացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հարությունյանը հայտնում է, որ դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը