Կարծիք

30.01.2020 22:51


ՀՀ իշխանություններին տրվել է հնարավորություն չխոսել բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին

ՀՀ իշխանություններին տրվել է հնարավորություն չխոսել բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին

Համանախագահների հայտարարությունից հասկանում եմ հետևյալը.

1. Շնորհավորում եմ ընդդիմադիր դաշտի բոլոր այն գործիչներին, կուսակցություններին և կազմակերպություններին, որոնք վերջին 1.5 տարվա մեջ հստակորեն հասկացրեցին ԵԱՀԿ համանախագահներին , որ մեզ համար անընդունելի է Արցախի հարցում զիջումների գնալը։ Սա պարզ է դառնում՝ հաշվի առնելով համանախագահների գաղտնիության սկզբունքի պահպանման մասին հիշատակումից։ Փաստորեն, ուզում են գաղտնի բանակցեն))

2. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առնվազն ազնիվ չէր, երբ ասում էր, որ բանակցություններ տեղի չեն ունենում։

3. Սեղանին, ըստ ամենայնի, կա դրված ինչ-որ փասթաթուղթ, որի շուրջ և ընթանում են բանակցություններ։

4. ՀՀ իշխանություններին տրվել է հնարավորություն չխոսել բանակցությունների ընթացքի և բովանդակության մասին՝ հղում անելով Համանախագահների հայտարարության վրա։

Մնացածի մասին կխոսենք մոտ ապագայում։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը