Լրահոս

31.01.2020 13:05


Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հունվաի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սևակ Ս-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի 70 ZA 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը