Կարծիք

01.02.2020 14:28


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Երևանից որ փախչեք, հո՞ Լոսից էլ չեք փախչելու

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, Երևանից որ փախչեք, հո՞ Լոսից էլ չեք փախչելու

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Ամիսներ շարունակ Ձեզ զգուշացնում էինք, որ չի կարելի հապաղել: Ձեզ զգուշացնում էինք, որ ժողվարչապետին տրված խոստումը (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում) չկատարելը Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության հաղթանակի համար հղի է անկանխատեսելի հետևանքներով: Խնդրեմ, հեղափոխական զանգվածները լքում են երկիրը և գալիս են Լոս` մշտական բնակության: Գիտե՞ք ինչու: Մտածեք այդ մասին: Միգուցե գալիս են Ձեր կողմերը, որովհետև Դուք անձա՞մբ եք խաբել մարդկանց: Չէ՞ որ օգտագործելով Ձեր ճանաչվածությունն ու հեղինակությունը` Դուք ստորաբար խաբել եք մարդկանց: Դուք կոչ եք արել մարդկանց փողոց դուրս գալ և փողոցով պետական հեղաշրջում իրականացրել: Անձամբ եք մասնակցել հեղաշրջմանը: Անձամբ եք ուղղորդել: Անձամբ եք մարդկանց ավելի լավ կյանքի հույս ներշնչել: Հասկանո՞ւմ եք` ինչ եք արել, հասկանո՞ւմ եք` մարդկանց հուսախաբ եք արել, մարդկանց օգտագործել ու թողել եք մեն-մենակ, Ձեր իսկ հորինած լկտի ստի հետ մենկ-մենակ: Դուք մարդկանց գաղթական եք դարձրել: Բայց ի տարբերություն Ձեզ, որ սոցիալական ոչ մի խնդիր չունեք, դեպի Լոս գաղթի ճամփան նոր բռնածները աշխատանքի (հաճախ սևագործ) և հանապազօրյա հացի խնդիր ունեն:

Երևանի արվարձաններում մի բնակարան գնելը Ձեր համար ի՞նչ էր, շատ մեծ խնդի՞ր էր: Դուք նույնիսկ ժողվարչապետին խաբեցիք: Առաջարկում եմ հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերոջ` Հայաստանի հարկատուների գումարներից միլիոններով աշխատավարձ ստացող Սփյուռքի գործերով հանձնակատար Zareh Sinanyanի հետ հիմիկվանից խելք-խելքի տալ ու մտածել, թե շատ շուտով ի՞նչ եք ասելու հայաստանցիներին ու Հայաստանից Լոս արտագաղթածներին: Երևանից որ փախչեք, հո՞ Լոսից էլ չեք փախչելու. մարդանց Լոսի փողոցներում ու կաֆեներում հանդիպելու եք չէ՞, նրանց աչքերի մեջ նայելու եք չէ՞: Մտածեք, թե ի՞նչ եք ասելու, ո՞նց եք արդարանալու, ո՞նց եք պատասխան տալու, թե ոնց խաբեցիք ու քցեցիք մի ողջ ժողովրդի: Մտածեք պարոն, մտածեք...

Հաղորդավար, պրոդյուսեր Արա Կազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հեղափոխությունից հետո արվեսագետների հոսքը դեպի ԱՄՆ չի դադարում։
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը