Լրահոս

03.02.2020 13:11


Արագածոտի մարզում բախվել են Mercedes-ն ու «ԳԱԶ 53»-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր

Արագածոտի մարզում բախվել են Mercedes-ն ու «ԳԱԶ 53»-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր

Նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ժամը 14։00-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 39-ամյա Մամիկոն Սեֆիլյանի վարած Mercedes մակնիշի 34 RC 101 համարանիշի և 57-ամյա Սամվել Ստեփանյանի վարած «ԳԱԶ 53» մակնիշի 23 ՏԼ 969 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶ 53»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վերջինիս վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը