Լրահոս

03.02.2020 13:25


ԱԻՆ-ն Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգ է ստացել

ԱԻՆ-ն Աբովյանի ոստիկանության շենքի տանիքում ռումբի մասին ահազանգ է ստացել

911 ահազանգման կենտրոն փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս խորագրի վերջին նյութերը