Կարծիք

04.02.2020 12:29


Ասաց՝ ի՞նչ տարբերություն` պետությունից մե՞նք կգողանանք, թե ԱԺ-ն

Ասաց՝ ի՞նչ տարբերություն` պետությունից մե՞նք կգողանանք, թե ԱԺ-ն

Այս ՀԴՄ-ների պատմությունը, որ այսպես լայն տարածում գտավ, մի բան էլ ես հիշեցի:

Երկու օր առաջ Գյումրիում էի: Սրճարանում հանդիպում ունեի: Հանդիպման ավարտի նախաշեմին մատուցողից հաշիվը խնդրեցի:
Վճարեցի ու սպասում էի մանրին և ՀԴՄ-ին:

Մատուցողը բերեց մանրը, բայց, ի զարմանս ինձ, ՀԴՄ կտրոնը չկար:

Խնդրեցի կանչել տնօրենին:

Հարգելի տնօրեն, ասում եմ, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչու ՀԴՄ կտրոնը չեք տալիս: Չե՞ք կարծում, որ այդպիսով պետությունից փող եք գողանում:

Տնօրենը միջին տարիքի տղամարդ էր: Նայեց ինձ և ասեց. հարգելի հյուր, իսկ Ձեզ համար ի՞նչ տարբերություն` պետությունից մե՞նք կգողանանք, թե ԱԺ-ն, որը չանելով որևէ նպաստավոր աշխատանք՝ պետությունից պարգևատրման միջոցով գողացել է 3 միլիոն դոլար:

Ամաչեցի ՊԵԿ ահազանգել: Տնօրենը ճիշտ էր...

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը