Կարծիք

04.02.2020 13:52


Ինչպե՞ս է Աշոտը հայտնվում Քարվաճառում՝ զորամասից տասնյակ կմ հեռավորության վրա, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով է

Ինչպե՞ս է Աշոտը հայտնվում Քարվաճառում՝ զորամասից տասնյակ կմ հեռավորության վրա, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով է

Վարչապետը ստատուս է գրել, որ Քարվաճառում ՀԴՄ չեն տվել ու զանգել է Արցախի պետնախարարին, հաղորդում տվել, որ տուգանեն, աշխատողներին էլ անվանել՝ զինվորի փայ գողացող։

Բայց սա պատմության մի կողմն է։ Մյուս կողմը էն է, որ օբյեկտը Զաքարյան Արշակինն է, որի՝ բանակի համար արած ահռելի աշխատանքը բոլորս գիտենք էլի, նու համեմայն դեպս նրանք, ով բանակից գոնե մի քիչ տեղյակ են։ Էդ օբյեկտում հա՛մ զինվորականները զեղչ ունեն, հա՛մ հասույթից բանակի ու բնակիչների համար ծրագրեր են արվում։

Բայց էդ էլ չի կարևորը։ Անսարք ապարատի խնդիրը լուծելուց հետո ՀԴՄ-ն կես ժամից տպել ու Վայբեռով ուղարկել են վարչապետի տված համարով։ ՀԴՄ-ն էլ ցույց է տվել Արշակը, բայց տուգանել են 75 հազարով։

Բայց սա էլ չի ամենակարևորը, այլ այն, թե ոնց է Աշոտը հայտնվում Քարվաճառում, իր զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա, ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով է։ Հեռավորությունը դիտմամբ չեմ ասում։ Բայց Արցախի աշխարհագրությունը իմացողը կհասկանա։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը