Աշխարհ

05.02.2020 11:10


Վրաստանում ձնահոսքից կիրճն ընկած մեքենայից ՀՀ քաղաքացին անվտանգ դուրս է բերվել

Վրաստանում ձնահոսքից կիրճն ընկած մեքենայից ՀՀ քաղաքացին անվտանգ դուրս է բերվել

Գուդաուրիում` Լարս տանող ճանապարհի ՍտեփանծմինդաԿոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով մեքենա է ընկել կիրճը:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, ձնահոսքի պատճառով կիրճն ընկած մեքենայում գտնվել է 3 մարդ:

«Դեպքի հետևանքով մահացել է մի կին՝ Ռուսաստանի քաղաքացի: Ծառայության աշխատակիցների կողմից կիրճից հանվել է երկու մարդ և տեղափոխվել անվտանգ վայր: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, որի մոտ կոտրվածքներ կան, իսկ երկրորդը՝ Հայաստանի քաղաքացի, որը վնասվածքներ չունի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ փրկարարները:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը