Աշխարհ

05.02.2020 17:00


Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը

Մայրցամաքային Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների թիվը գերազանցել Է 24,3 հազարը, մահացել Է 490 բնակիչ: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Վանի» լրատվական պորտալը, վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների տվյալները, տեղեկացրել Է 23,6 հազար հիվանդացածի եւ 491 մահացածի մասին (հաշվի առնելով եւս մեկ զոհը Հոնկոնգում): Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում բժշիկների հսկողության տակ Է գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ:

Պորտալի տվյալներով՝ ապաքինվել Է 846 մարդ: Նահանգների մեջ վարակվածների թվով առաջին տեղն զբաղեցնում Է Հուբեյը (16,6 հիվանդացած), որտեղ զոհվել Է 479 մարդ: Այնուհետեւ գալիս են Չզեցզյանի եւ Գուանդունի նահանգները, որտեղ վիրուսից ոչ ոք չի մահացել եւ կան համապատասխանաբար 829 եւ 813 ախտահարվածներ: Պեկինում այդ ցուցանիշը կազմում Է 228 (մեկը մահացել Է), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը