Քաղաքական

05.02.2020 14:05


Վերմիշյանին բերմա՞ն են ենթարկել (տեսանյութ)

Վերմիշյանին բերմա՞ն են ենթարկել (տեսանյութ)

Հրապարակը գրում է․ Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։

Մենք ականատես եղանք այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձեցինք նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց և դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։

Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան։

Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։

Այս խորագրի վերջին նյութերը