Կարծիք

06.02.2020 17:05


Փորձ է «կոլեկտիվ հանցագործության» մասնակից դարձնել ոչ թե 88 պատգամավորի, այլ ամբողջ ժողովրդին

Փորձ է «կոլեկտիվ հանցագործության» մասնակից դարձնել ոչ թե 88 պատգամավորի, այլ ամբողջ ժողովրդին

Սահմանադրական փոփոխություններն այս տեսքով եւ բովանդակությամբ հանրաքվեի դնելը պարզապես փորձ է «կոլեկտիվ հանցագործության» մասնակից դարձնել ոչ թե 88 պատգամավորի, այլ ամբողջ ժողովրդին։ Երեկ «Իմ քայլի» պատգամավորները հասկացան, որ իրենց ձեռքով սպանված անձեռնմխելիության ինստիտուտը, որին իրենք հղում էին անում, իրենց ապագայում չի փրկի, դրա համար ժողովրդի վրա են պատասխանատվությունը բարդում։

Նախ կրկնեմ՝ ընդդիմությունը պետք է ՍԴ դիմի եւ ստուգի այս օրինագծի Սահմանադրությանը համապատասլանել-չհամապատասխանելու հարցը, իսկ եթե, այնուամենայնիվ, հանրաքվե լինի, այն լավագույն հնարավորությունը կլինի ցույց տալ, որ «Իմ քայլը» եւ իրենց վարչապետը այլևս չունեն մեծամասնության աջակցությունը։

Տապալելով հանրաքվեով Փաշինյանի ուզած նախագծի ընդունումը՝ կտապալեն նաեւ օրվա վարչապետի իշխանությունը։

Հիմա գործելու մեծ դաշտ է բացվում, իշխանությունը պաշտոնապես գցում են փողոց, ով վերցնի այն, նա էլ նոր կառավարություն կձեւավորի։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը